Բարնս, Ջուլիան, 1946-.

Աշխարհի պատմությունը 10 1/2 գլուխներով ։ [Վեպ] / A History of the World in 10 1/2 Chapters Ջ. Բարնս ; Անգլերենից թարգմ.՝ Ա. Հարությունյան ; Խմբագիր՝ Ա. Նիկողոսյան. - Երևան : Անտարես, 2023. - 480 էջ ։ 21 սմ. - Օտար գիր .

Ջուլիան Բարնսի՝ 1986 թվականին լույս տեսած «Աշխարհի պատմությունը 10 ½ գլուխներով» վեպը համարվում է բրիտանական պոստմոդեռնիզմի առաջին նշանակալի գործը, թեպետ, տարօրինակ ու յուրահատուկ այս ստեղծագործությունը դժվար միանշանակ վեպ համարել: Այն, ըստ էության, պատմվածքների շարք է, որոնք հայեցակարգորեն ներդաշնակված են այսպես կոչված՝ «ծովային» կամ «ջրհեղեղային» թեմաներով: Տարբեր դարաշրջաններում կատարվող իրադարձությունները երևան են բերում նաև ոճական ու գեղարվեստական տարբեր մոտեցումներ՝ հանրահայտ սոյւժեների հեգնական խաղարկումներ, միջնադարյան տեքստերի նուրբ ոճավորումներ, ուղեգրության և դետեկտիվի ժանրային անսպասելի լուծումներով իրացումներ, ուտոպիային և անտիուտոպիային բնորոշ խելապտույտ անցումներ… Վեպ, որտեղ երևակայությունն իսկապես սահմաններ չունի, վեպ, որտեղ բացահայտվում են ժանրի՝ միանգամայն նոր հնարավորությունները:

9789939980256


Անգլիական արձակ
Անգլիական գրականություն--Վեպ.